Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.8%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%-ով: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային ծառայությունների սակագների 5.0% հավելաճ, ինչը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 14.6% աճով:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.5-1.0% գնաճ, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է Գավառում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.8%-ով։