Երևանում արդեն երկրորդ Buissup Conference-ն է, որն այս անգամ կանցկացվի «Business: Next station» թեմայով. այն կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Համաժողովը միավորում է տնտեսության նորարարական ոլորտների ավելի քան 1000 երիտասարդ մասնագետների։
«Business: Next station» համաժողովը նվիրված է բիզնեսի նոր միտումներին, ինչպիսիք են արհեստական բանականությունը, վիրտուալ իրականությունը, տվյալագիտությունը, կիբերանվտանգությունը և այլն:
Համաժողովի բանախոսները Հայաստանի և Սփյուռքի հաջողակ հայ գործարարներն են: