Մենք ստեղծել ենք հարթակ, որի նպատակը վառվող, ինովացիոն, հետաքրքիր մտքեր ունեցող երիտասարդներին և արդեն բավականին կայացած գործարարներին միավորելն է։ Այս մասին Business: Next station միջոցառման ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը։
Ըստ Աբովյանի՝ կարևոր է երիտասարդ կադրերին հնարավորություն տալ սովորել իրենց ավագներից և ֆինանսական, մարդկային և հոգեբանական աջակցություն ստանալ նորանոր հաջողությունների հասնելու համար։
Նա նշեց, որ նախորդ տարվա միջոցառումներին բազմաթիվ նորարարական նախագծեր են առաջ քաշվել, որոնցից մի մասն արդեն ընտրվել և 1,2 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել։
«Ունեմ խորին համոզմունք, որ այս տարվա միջոցառումները ոչ պակաս ինովացիոն կլինեն և ոչ պակաս աջակցություն կստանան։ Տրադիցիոն բիզնեսները նորարարական կարիքներ ունեն։ Վերջերս մի ձևակերպում կարդացի՝ «Աշխարհը, որում երեխաները թռցնում էին օդապարիկ, հիմա այդ նույն աշխարհում թռցնում են ԱԹՍ-ներ»,- նշեց Աբովյանը և «Տաշիր» ընկերությունների խմբի անունից հաջողություններ մաղթեց ֆորումի մասնակիցներին։