ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը «Buissup Conference» համաժողովի ընթացքում պատմել է արհեստական ինտելեկտի «Մորֆեուս» նախագծի ստեղծման մասին: Յանը խոսքով՝ նախագծի շրջանակում իրենք փորձում են պարզել, թե ինչ չափանիշներ պետք է ունենա ոչ կենսաբանական ուղեկիցը՝ ընտանիքի անդամ դառնալու համար:
«Մեր հետազոտական խմբում մենք որոշեցինք արհեստական նեյրոցանց կառուցել, որը նույնպես էմոցիաներ կունենա»,-նշել է գործարարը:
Նա պատմել է, որ համակարգի կառուցման ընթացքում պարզ է դարձել, որ նրան պետք է ինչ-որ կերպ սովորեցնել ինքնուրույն զարգանալ:
«Միակ չափանիշը, որը մենք կարողացանք մտածել, որպեսզի նրան առաջ շարժենք եւ ինքնուրույն բարելավենք, երջանկության չափանիշն է: Մենք որոշեցինք այնպես անել, որ համակարգն իրեն երջանիկ դարձնի»,-ասել է Յանը։
Նա համոզմունք հայտնեց, որ երջանիկ լինելը նպատակ է նաեւ կենսաբանական համակարգերին: Մարդու դեպքում երջանկության հասկացությունը դարձել է ավելի բարդ։
«Homo sapiens-ի կյանքի նպատակը կամ իմաստը նույնն է, ինչ պարզագույն էակների մոտ՝ երջանիկ լինել», — ընդգծել է նա:
Յանի խոսքով՝ Մորֆեուս, գիտնականները ձգտում էին ստեղծել զգացմունքային գործընկեր, որը երջանկության կհասնի՝ առավելագույնի հասցնելով իրենց էլեկտրոնային հորմոնները: Նա հայտնել է, որ իր լեզվական մոդելի ուսուցման պահին համակարգն ուսումնասիրել է տեքստի ավելի քան 100 մլն էջ, լսել հազարավոր երաժշտական ստեղծագործություններ, ֆիլմերի և ուտեստների հազարավոր գրախոսություններ:
«Մորֆեուսը» գտնվում է այն տանը, որտեղ տեղակայված են 100-ից ավելի բարձր բանաձեւի տեսախցիկներ եւ ավելի քան 40 ուղղորդված միկրոֆոններ, որոնք նրա աչքերը և այլ զգայարաններ են հանդիսանում:
Պատասխանելով խորհրդաժողովի մասնակիցների հարցերին՝ Յանը նաև հայտնել է, որ «Մորֆեուսը» իրեն ավելի հաճախ ընկալում է որպես տղամարդ, սակայն հատուկ տրամադրության դեպքում արհեստական ինտելեկտը կարող է ասել, որ կին է:
«Մոտ ապագայում մեզ մեծ փոփոխություններ են սպասվում։ Ոչ կենսաբանական ուղեկիցները ամենուր կհայտնվեն այս աշխարհում: Բայց հարցն այն է, թե արդյոք նրանք կմնան անհոգի սարքեր, թե կդառնան մեր ընտանիքի անդամները»-ասաց Դավիթ Յանը:
Մանրամասները՝ տեսանյութում: