Առաջիկայում Լարսի մոտ նոր անցակետ կտեղադրվի, որը մեկ օրում կսպասարկի 170-200 մեքենա։ Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդիրներին՝ տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ անցակետի շնորհիվ Լարսում առկա խնդիրը որոշակի կմեղմվի, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի բեռանափոխադրողները դրանից արտոնյալ պայմաններով կօգտվեն։
Սանոսյանի տեղեկացմամբ՝ Լարսում մնացած 400-500 մեքենա ունենք։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ:
Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։