Էլեկտրաէներգիայի և գազի սակագներում դրամի փոխարժեքը հաշվարկված է, և դրամի արժևորումը հաշվարկների մեջ պետք է մասնակցի, այլ հարց է, թե այս երևույթը որքանո՞վ է ֆունդամենտալ, երկարատև։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե դրամի արժևորման ֆոնին կարո՞ղ է վերանայվել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը։
«Չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված փոխարժեքի համեմատությամբ սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ-ն կանդրադառնա այս հարցին տարվա կտրվածքով»,- ասաց Գրիգորյանը։
Հարցատուի խոսքով՝ հակառակ պատկերի դեպքում անմիջապես գնի բարձրացման հայտ է եղել, ինչին վարչապետի տեղակալը պատասխանել է՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի, և արդյունքը կարտացոլվի սակագնում։
Նշենք, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորումը կազմում է տարվա սկզբի համեմատ 13, իսկ 2021 թվականի նկատմամբ 20 տոկոս։
Մանրամասները՝ տեսանյութում։