2022թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշների համաձյան՝ 2022թ․ հունվար-մայիսը 2021թ․ հունվար-մայիսի համեմատությամբ արտահայտվում է հետևայլ կերպ․ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.2%։ Ըստ այդմ՝ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%–ով, ծառայությունների ծավալն աճել է 24.9%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%–ով, շինարարության ծավալն աճել է 11.4%–ով, արտահանման ծավալն աճել է 27.5%–ով, ներմուծման ծավալն աճել է 42.2%–ով։
Ինչ վերաբերում է 2022թ․ մայիսի և 2021թ․ մայիսի համեմատությանը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.0%, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.0%–ով, ծառայությունների ծավալն աճել է 30.2%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 12.4%–ով, շինարարության ծավալն աճել է 18.1%–ով, արտահանման ծավալն աճել է 33.7%–ով, ներմուծման ծավալն աճել է 52.8%–ով։