ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: