Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ Ռուսաստանի տարածքում առևտրային տրանսպորտի ոլորտում աշխատող Հայաստանի վարորդական վկայականները (մասնավորապես, տաքսիներ վարելու ոլորտում) ճանաչելու մասին, հաղորդում է REGNUM լրատվական գործակալության թղթակիցը:
«Դրանով հավասարեցվում են ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները», – նշել է ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը։
Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում: