Ռուսաստանում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը՝ Yandex-ը, որոշել է Հայաստանում բացել նոր գրասենյակ, որի նպատակն է համակարգել ընկերության գործունեությունը ԱՊՀ երկրներում, որտեղ աշխատելու է ավելի քան 400 աշխատակից։ Այս մասին հայտնում է investin.am բիզնես հարթակը։
Yandex-ը տեղեկատվական տեխնոլոգիաների անդրազգային ընկերություն է, որը մի քանի երկրներում ունի համանուն ինտերնետային որոնման համակարգ, ինտերնետային պորտալ և վեբ ծառայություններ: «Յանդեքս» որոնողական համակարգը մշակված հարցումների քանակով չորրորդն է աշխարհի որոնման համակարգերի մեջ։
Ընկերության առաջնահերթ ուղղությունը որոնման համակարգի զարգացումն է, սակայն տարիների ընթացքում Yandex-ը դարձել է մեծ կորպորացիա՝ բազմաթիվ ակտիվներով։ 2016 թվականին Yandex-ը տրամադրել է ավելի քան 50 վեբ ծառայություն, այդ թվում՝ Yandex.Search, Yandex.Browser, Yandex.Taxi, Yandex.Disk, Yandex.Kinopoisk և այլն։
Ընկերությունը գրասենյակներ ունի Ռուսաստանի 21 քաղաքներում՝ Մինսկում (Բելառուս), Ալմաթիում (Ղազախստան), Նյուբերիպորտում (ԱՄՆ), Լյուցեռնում (Շվեյցարիա), Բեռլինում (Գերմանիա), Ամստերդամում (Նիդեռլանդներ), Շանհայում (Չինաստան) և Թել Ավիվում (Իսրայել)։