ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է օգոստոսի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած գազաբալոնների կիրառման նոր մեխանիզմների մասին։
Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարի 16-ից ուժի մեջ մտած կանոնակարգը պատասխանատվություն չի նախատեսում գազի բալոնների տեղեկանքների բացակայության համար, իսկ գազով լիցքավորելիս վարորդներից պահանջվում է գազի բալոնների համար համապատասխան տեղեկանք ներկայացնել։
Սակայն օգոստոսի 1-ից տեղեկանքի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը գազալցակայանում չի կարող լիցքավորել, իսկ լիցքավորման դեպքում գազալցակայանը կտուգանվի։
Այն վարորդները, ովքեր դեռ չեն հասցրել ատեստավորել իրենց տրանսպորտային միջոցների գազաբալոնները, պետք է մինչև օգոստոսի 1-ը դիմեն լիցենզավորված գազալցակայաններ, որոնց ցանկը ներկայացված է նախարարության կայքում, անցնեն տեխզննում և տեղեկանք ստանան։
Գազի բալոնների սերտիֆիկացման և դրանց տեղադրման գները 9012 դրամից դարձել են 24 հազար դրամ: