ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում «Росатом» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում ռուսական ընկերության կողմից իրականացվող նախագծերի ներկայիս վիճակը:
Ինչպես հաղորդվում է առևտրային ներկայացուցչության Facebook-յան էջում, զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են ոչ էներգետիկ արտահանման խթանման, ինչպես նաև արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության ոլորտում նոր նախաձեռնությունների հետ կապված հարցերը:
Պրոշկինը կարևորել է «Росатом»-ի նախաձեռնությունների առաջխաղացման արդյունավետ մեխանիզմի ձևավորումը և ներկայացրել է 2022 թվականի հունիսին ընկերության ղեկավարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքները: Դոնչենկոն հույս է հայտնել ամրապնդել համագործակցությունը ընկերության հետ՝ նշելով, որ Հայաստանում «Росатом» – ի նախագծերի առաջխաղացման ուղղությամբ համատեղ և համակարգված ջանքերը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ընկերության ներկայության ընդլայնման և ռուսական բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ավելացման համար:
Հայաստանի իշխանությունները «Росатом»-ի հետ քննարկում են 1200 Մվտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագիծը: Ավելի վաղ «Изотоп» ձեռնարկությունը Հայաստանի երեք բժշկական հաստատություններին ապահովել է Տեխնեցիա-99m (Tc-99m) գեներատորներով, որոնք թույլ կտան ախտորոշել ուռուցքաբանական խնդիրները: