Ռուսաստանը ծրագրում է մինչև 2030 թվականը 1,5 մլրդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ «Հյուսիս-արավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում պլանավորվում է ռուսական երկաթուղիների մասնակցություն՝ 164 կմ երկարությամբ գծի կառուցման գործում։ Այն կկառուցվի Ադրբեջանի Աստարա սահմանային քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք (164 կմ) և կընդգրկի Իրանի Գարմսար-ինչե-Բուրուն գծի էլեկտրաֆիկացումը(495 կմ):
Գերատեսչությունում պարզաբանել են, որ նշվածի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով տրանսպորտային միջանցքով բեռների հոսքը կսկսի աճել: