Հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 4.3% գնանկում:
Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.1-3.9%ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իջևանում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 7.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնանկում:
2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 18.0%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ աճել է 0.4%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.7% գնանկում: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 2.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնանկում:
Ըստ ԱՎԿ-ի՝ միաժամանակ, այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվախի համեմատ հացի և մակարոնեղենի գներն աճել են 21.2% և 31.3%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.2 և 1.5%-ով:
Խոզի և տավարի մսերի գները 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ աճել են համապատասխանաբար 7.1%, և 20.0%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 3.7%-ով: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 26.2%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.0% գնաճ:
Ձվի գինը 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ նվազել է 20.1%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.7% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 33.7 % գնանկում: