Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա Armenian Business Forum (ABF) 2022 ամենամյա գործարար համաժողովը, որը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Ինչպես հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, համաժողովի կազմակերպիչը, որը կմիավորի Հայաստանի և այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկատերերին, դարձել է Հայ գործարարների ասոցիացիան:
ABF 2022-ի հիմնական օրակարգը Հայաստանի՝ գլոբալ տնտեսական մարտահրավերների դարաշրջանում Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջի դերակատարության վերհանումն է: Համաժողովի ընթացքում ոլորտի առաջնորդների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան ոլորտային կլոր սեղաններ և պանելային քննարկումներ:
Բացի այդ, ABF 2022-ում կհայտարարեն Buissup Global Forum 2022 ստարտափ-նախագծերի մրցույթի հաղթողներին: Ժյուրիի կողմից ընտրված նախագծերի հեղինակները կկարողանան ներդրումներ ստանալ Ասոցիացիայի ռեզիդենտներից և «Տաշիր» խմբից:
Armenian Business Forum-ը նախաձեռնել է Հայ գործարարների ասոցիացիան 2021 թվականին՝ Հայաստանում բիզնեսին աջակցելու և ներդրումային հնարավորությունների զարգացման նպատակով: Անցյալ տարի համաժողովը Հայաստանից և այլ երկրներից հավաքեց մոտ 500 մասնակցի։
Ավելի վաղ ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը Armenia Today-ին պատմել էր, որ Ասոցիացիան հունիսին Buissness: Next Station անվանումով Buissup-կոնֆերանս է անցկացրել, որին մասնակցել են ավելի քան հազար երիտասարդ գործարարներ, տարբեր ոլորտների բանախոսներ: Այնուհետև հուլիսի 9-10 – ը մայրաքաղաք Երևանում և մարզկենտրոններում՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում՝ Buissup Hackathon – եր անցկացվեցին, որոնց արդյունքում ընտրվել են մի շարք ստարտափ – նախագծեր: