Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Տաշիր» ընկերությունների խումբը համագործակցության համաձայնագիր են կնքել, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ ներառյալ մետաղագործությունը, հեռահաղորդակցությունը, էներգետիկան եւ այլն:
Ինչպես հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի վարչության փոխնախագահ Դենիս Իլինի և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանի միջև ստորագրված վարկային պայմանագրի շրջանակներում ԵԱԶԲ-ը $30 մլն կհատկացնի Հայաստանում կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման ծրագրին:
Հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման իրականացումը թույլ կտա էապես նվազեցնել էլցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները, արդյունքում էներգաարդյունավետությունը թույլ կտա արտադրության հզորությունը բարձրացնել տարեկան մինչեւ 100 հազար միավոր արտադրանքի և ստեղծել մինչեւ 300 նոր աշխատատեղ: «Տաշիր» ընկերությունների խմբի հետ նախագիծը կնպաստի համաֆինանսավորման մակարդակի էական բարձրացմանը:
«ԵԱՏՄ+ տնտեսական ինտեգրման ինստիտուտ լինելու տեսանկյունից մեզ համար կարևոր է, որ նախագծին մասնակցում են նաև ԵԱՏՄ այլ երկրներից»,-հայտարարել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգովը՝ ելույթ ունենալով ստորագրման արարողությանը:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում:
Արդեն 15 տարի է, ինչ ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասն են կազմում տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը: