Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) առաջիկա հինգ տարում նախատեսում է մոտ 180 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է բանկի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդզովը։ Պոդգուզովի խոսքով՝ 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում բանկը Հայաստանի Հանրապետության համար մշակել է հնգամյա ռազմավարություն, որը հաշվի է առնում երկրի տնտեսական զարգացման առանձնահատկություններն ու կարիքները:
Բանկի ներդրումները 2022-2026 թվականների ընթացքում կկազմեն 287 մլն դոլար։ Նախագծերի թվում է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում 55 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցումը, «Նյու Էներջ ՓԲԸ-ի նախագիծը, «Կասկադ էներգո» ՍՊԸ-ի էլեկտրաէներգիայի սպառման հաշվառքի սարքերի նորարարական սարքավորումների գործարանի արդիականացումը, կաթնավաճառքային ֆերմայի և սվինոֆերմայի կառուցումը, ս/թ տարածքների ընդլայնումը, «Երեմյան Փրոջեքթս»-ի ակտիվների արդիականացումը:
«Կարող ենք արձանագրել, որ 2022-2026 թվականների ԵԱԶԲ-ի երկրների ռազմավարության հաստատումից հետո մենք ակտիվորեն ձեռնամուխ ենք եղել դրա իրականացմանը։ Փաստաթուղթը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա բոլոր ռազմավարական ուղղությունները: ԵԱԶԲ-ն եղել և կլինի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մենք իրականացնում ենք նշանակալի նախագծեր: Օգտվելով առիթից՝ Հայաստանի կառավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիական զարգացման բանկին՝ մեր երկրում արդյունավետ գործունեություն ծավալելու համար»,-նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
2009 թվականից, երբ Հայաստանը դարձավ ԵԱԶԲ-ի անդամ երկիր, բանկը հանրապետությունում իրականացրեց 20 նախագիծ՝ 420 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: ԵԱԶԲ-ի ընթացիկ ներդրումային պորտֆելում Հայաստանը փոքր տնտեսություններ ունեցող երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը՝ 5,1 տոկոս կամ 211 մլն դոլար:
Բանկում նշել են. որ այս ցուցանիշը վստահորեն աճի միտում ունի: ԵԱԶԲ-ի երկրների ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության համար սահմանում է 5 առանցքային խնդիր և աշխատանքի մի շարք առաջնահերթություններ մինչև 2026 թվականը. աջակցում է կայուն ենթակառուցվածքային զարգացմանը, աջակցություն է ցուցաբերում Հայաստանի արդյունաբերության և արտահանման դիվերսիֆիկացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, Հայաստանում ֆինանսական ծառայությունների մատչելիության զարգացմանը, ՀՀ տնտեսության և պետական կառավարման հատվածի թվային փոխակերպմանը:
2022 թվականին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ-ի նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն բանկը կուժեղացնի իր ուրույն ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ+ տարածքում: Ծրագրում ներառված են առնվազն 3 առանցքային ինտեգրացիոն մեգանախագծեր։ Կառուցվելու և գործարկվելու են տրանսպորտային ենթակառուցվածքի ու լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում նախագծեր՝ եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքահաղորդիչ ցանց, Կենտրոնական Ասիայի ջրա-էներգետիկ համալիր: