2022 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանից Ռուսաստան է ժամանել 108,2 հազար աշխատանքային միգրանտ։ Այս մասին՝ համաձայն Ռուսաստանի ՆԳՆ տվյալների՝ նշվում է «Финэекспертиза» վերլուծական ծառայության հաղորդագրության մեջ։
Այս ցուցանիշով Հայաստանը մտնում է այն երկրների առաջին եռյակում, որոնց քաղաքացիներն աշխատանքի են տեղափոխվում Ռուսաստան։ Առաջին տեղում Ուզբեկստանի քաղաքացիներն են՝ 1,544,9 հազար մարդ, երկրորդ տեղում Տաջիկստանն է ՝ 953 հազար մարդ։ Առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների ցուցակը, որտեղ ժամանել են միգրանտները, Մոսկվան է՝ 841,9 հազար, երկրորդ տեղում Մոսկվայի մարզն է ՝ 399,5 հազար մարդ, երրորդում ՝ Սանկտ Պետերբուրգը և Լենոբլաստը՝ 385,7 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում Ռուսաստան է ժամանել 3,12 մլն օտարերկրացի, ինչը մեկ երրորդով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից և առնվազն վերջին 6 տարվա ընթացքում ռեկորդային եռամսյակային ցուցանիշ է։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ ֆիզիկական անձանցից դեպի Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 2,6 անգամ՝ կազմելով 978,9 մլն դոլար, որից միայն երկրորդ եռամսյակում 4,2 անգամ՝ կազմելով 791,7 մլն դոլար: