Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում, որի նպատակն է բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծում նշվել է, որ պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թվականին ներկայացվել է 20 հա ինտենսիվ այգի, 2019 թվականին՝ 53,2 հա, 2020 թվականին՝ 518,6 հա, իսկ 2021 թվականին՝ 1669,22 հա ինտենսիվ այգի հիմնելու հայտ։ Միայն 2022 թվականին պետական աջակցությամբ ինտենսիվ այգի հիմնելու նպատակով ստացվել է շուրջ 900 հա-ի հայտ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ինտենսիվ այգիների հիմնումը՝ գյուղատնտեսության զարգացման համատեքստում։
«Տնտեսական ատումով լավ վիճակում ենք, երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց, մյուս կողմից, գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք, սակայն այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք ինչ է պետք անել՝ վիճակագրությունը փոխելու համար»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։