«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին:
Ներկայացնելով նախագիծը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ ԱՆԻՖ-ի միջոցով պետությունն առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում: Ֆոնդը կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և ՀՀ-ում տնտեսական օգուտների համար։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ին Կառավարությունը որպես նվիրատվություն ստացել էր կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը, իսկ այս տարվա մարտի 24-ին՝ ևս 6,8 տոկոս: Նվիրատվությունը եղել է գաղտնի՝ բիզնես գաղտնիությունը պահպանելու պատճառով: Այժմ գաղտնիության հարցը վերցվել է և կարիք կա բարձրաձայնելու:
Այսպիսով՝ ՀՀ-ն տիրապետում է ԶՊՄԿ-ի 21,875 տոկոս բաժնեմասին: