Ռուսաստանն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) արժույթները։ ՌԴ-ն պատրաստվում է այս հարցը մտցնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի է ունենալու Ղրղըզստանում օգոստոսի 25-26-ին, գրում է РБК-ն։
Այս հարցի վերաբերյալ զեկույցով հանդես կգա ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, պարզաբանում է հրատարակությունը։
Ռեշետնիկովի ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարը վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, սակայն չի հստակեցրել, թե ինչ հարցեր են քննարկվելու ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններում։
ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը 2022 թվականին կազմում է 74%, ասվում է ռուսական հանձնարարականների նախագծում։ Դրանցից առյուծի բաժինը ընկնում է ռուբլու վրա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2021 թվականին գործարքների 71,5%-ը կատարվել է ռուսական արժույթով, 26,2%-ը՝ դոլարով և եվրոյով, իսկ ԵԱՏՄ այլ երկրների արժույթներից՝ 1,4%-ը տենգեով և 0,2%-ը բելառուսական ռուբլով:
«Միջազգային առևտրի ճարտարապետության փոփոխությունը» և «մատակարարման շղթաների գլոբալ վերակառուցումը» պայմաններ են ստեղծում ազգային արժույթներով հաշվարկների հետագա ավելացման համար՝ որպես ազգային տնտեսությունների տնտեսական ինքնիշխանության ապահովման գործոն, ընդգծվում է նախագծում։
Ռուսական կողմը տեսնում է աշխատանքի երեք ուղղություն ազգային արժույթներով հաշվարկների զարգացման ուղղությամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վճարային քարտերի ազգային համակարգերի միջհամակարգային փոխգործակցության ապահովում, ԵԱՏՄ երկրների բանկերի ազգային արժույթներով թղթակցային հաշիվների բավարար ցանցի գործարկում և ֆինանսական տեղեկատվության փոխանակման հնարավորության ապահովում՝ առանց SWIFT համակարգը որպես փոխադարձ հաշվարկների մաս օգտագործելու։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: