2022 թվականի առաջին կիսամյակում երկիր է մտել 5 անգամ ավելի շատ գումար, քան 2020-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«2020-2022 թթ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների տարբերությունը կազմում է՝ 2020թ.՝ +192 մլն դոլար. 2021թ.՝ +383 մլն դոլար. 2022թ.՝ +979 մլն դոլար:
Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում միայն այս եղանակով երկիր է մտել 5 անգամ ավելի շատ փող, քան 2020 թ. և 2.6 անգամ շատ փող, քան 2021 թ.:
Բացի դրանից՝ վերոնշյալը մի կողմից պատճառաբանում է դրամի արժևորումը, մյուս կողմից ոչ միայն ապացուցում է, որ հիմնազուրկ են երկրից կապիտալի փախուստի մասին խոսքերը, այլև ապացուցում է հակառակը, կա երկիր կապիտալի լուրջ ներհոսք»,- գրել է նա: