Սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր Հայ գործարարների ասսոցիացիայի նախաձեռնությամբ և Տաշիր ընկերությունների խմբի աջակցությամբ կազմակերպվող «Armenian Business Forum-2022» համաժողովը։
Սակայն, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծվեց լայնածավալ ագրեսիա, Հայաստանի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներ, ինչի արդյունքում թե՛ Հայաստանի զինված ուժերի և թե՛ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։
Ստեղծված իրավիճակում Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում է կայացվել չեղարկել նախատեսվող համաժողովը։