Շվեյցարիան, Ավստրիան և Գերմանիան Հայաստանին կտրամադրեն 8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացման համար։ Այս մասին ասված է Շվեյցարիայի համագործակցության բյուրոյի հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախօրեին բյուրոն Երևանում կազմակերպել էր միջոցառում՝ մեկնարկելու «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացումը 2022-2025 թթ. – МАVЕТА: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ միջազգային և տեղական կազմակերպություններ և անհատներ։
Քննարկումների արդյունքներով որոշում է կայացվել Շվեյցարիայի կողմից Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ սկսել MAVETA ծրագրի հիմնական փուլը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման գործում։