Սեպտեմբերի վերջին տասնօրյակում կտրուկ աճել է ՌԴ-ից ժամանողների թիվը, հիմա լուրջ խնդիրներ ունենք այդ մարդկանց Հայաստանում տեղավորելու հետ կապված։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով անշարժ գույքի գների աճին՝ Քերոբյանի նշեց, որ Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից։ «Իմ ընկերը, որ մի քանի օրով Հայաստան պետք է գա, նշել է, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել», – նշեց նա՝ հավելելով, որ նախարարությունը ջանքեր է գործադրում ավելի ցածր գնով բնակարաններ կամ սենյակներ «մտցնել շուկա»։
«Միայն երևանում տարվա սկզբից մոտ 7000 բնակարան, որոնք դատարակ էին, այժմ բնակեցված են։ Մենք աշխատում ենք, որ երկրորդային շուկայից նոր բնակարաններ ներգրավվենք։ Հաշվի առնելով առկա՝ հոսքերը մեզ տասնյակ հազարներ բնակարաններ են պետք», – նշեց նա։