Հայաստանի արժույթի շուկայում այսօր հոկտեմբերի 9-ի համեմատ փոփոխություններ չեն եղել. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,24 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 406,35 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 385,38 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401.24 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.16 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6,95 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 434.84 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 460,97 դրամ։