Հայաստանի կառավարությունը 200 նոր ծառայողական ավտոմեքենա կգնի՝ պետական կառույցների պարկը թարմացնելու նպատակով։ Հոկտեմբերի 20-ին կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ կառավարության ավտոպարկից հանվելու է մոտ 600 չօգտագործվող հին ավտոմեքենա, իսկ դրա դիմաց ձեռք է բերվելու էկոնոմ դասի 200 նոր ավտոմեքենա։
Կառավարության որոշման մեջ ասված է, որ նախապատվությունը կտրվի էլեկտրական և վառելիքի ցածր սպառում ունեցող մեքենաներին։ Տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար պետբյուջեում նախատեսված գումարը չի նշվում։
Այս որոշումը միտված է ավտոպարկի կրճատմանը, պարզաբանել են կառավարությունում:
Որոշման նախագծում նշվում է, որ 12 մակնիշի ավտոմեքենաների գնման պահանջները, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը, կմշակի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման հարկային արտոնությունների ժամկետները երկարացվել են երկու տարով։