2020 թվականի հունվար-դեկտեմբերինն Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16.8 %-ով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականին հանրապետությունում արտադրվել է 28 մլն 171.4 հազար հատ սիգարետ, իսկ 2019 թ-ին՝ 33 մլն 874.0 հազար հատ սիգարետ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 11 %:
Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալները 2020թ-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 152,289,2 մլն դրամ։
Նախորդ տարվա դեկտեմբերին ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալները կազմել են 15,197․2 մլն դրամ։ Վերջինս 2019թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 22, %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,4 %-ով։