Եկող տարվա բյուջեով մոտավորապես 22 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար։ Այս մասին կառավարության նոյեմբերի 3-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականի տարեկան բյուջեի համեմատ սուբվենցիոն բյուջետավորման ծավալն ավելանում է համարյա 10 անգամ։
Այսպիսով՝ 2018 թվականին հատկացվել է 2,5 միլիարդ դրամ, 2019 թվականին 6,4 միլիարդ դրամ, 2020 թվականին 14 միլիարդ դրամ, 2021 թվականին 12,3 միլիարդ դրամ, իսկ 2022 թվականին՝ 18 միլիարդ դրամ։
Փաշինյանի խոսքով՝ անցած 10 ամիսների ընթացքում, սակայն, իրացվել է այդ գումարից 10 միլիարդը։
«4 տարում 100 միլիոն դոլարի ներդրում ենք իրականացրել, ինչը չափազանց կարևոր է, և այս գործիքը մենք պետք է մաքսիմալ զարգացնենք»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։