Հանգիստ եմ տանում քննադատությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր և ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կոշտ խոսակցությանը և իրեն ուղղված քննադատությանը։
«Չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից իմ նկատմամբ հակակրանք կա: Կա քննադատություն, որը շատ նորմալ է: Մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային ծրագրեր իրականացրել: Այդ առումով շատ հանգիստ եմ տանում քննադատությունը: Ես սպասարկման ոլորտից եմ եկել, ուր քննադատությունն իրենց զարգացման ամենակարևոր խթանն են համարում: Քննադատությունը բաց ընդունելը կարևոր է»,- ասաց նա:
Ովքեր խաղամոլ են, իրենք, ըստ էության, վնասում են մեր տնտեսությանը: Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ ասաց Քերոբյանը: Նա նշեց, որ հայաստանում յուրաքանչյուրը պետք է մեծ ջանքեր գործադրի. «Այս տեսանկյունից շահագրգռված ենք, որ երկրում ստեղծվեն ստեղծագործ բնույթի բիզնես գործունեության տեսակներ»,- ասաց նախարարը:
Վահան Քերոբյանի և Խաչատուր Սուքիասյանի բանավեճը՝ տեսանյութում: