Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների վիճակագրությունը:
«2022թ. առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ, որից 154 հազարը` հոկտեմբեր ամսին»,-հայտնում են Կոմիտեից։
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստան ամենաշատ թվով զբոսաշրջիկներ են ժամանել ՌԴ-ից (33%), երկրորդ ցուցանիշը Վրաստանից այցելածներինն է (15 %), երրորդ տեղում Իրանն է (8 %), այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն ու Գերմանիան։