Նոյեմբերի 8-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովին, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 150 ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Կուրասաոյից։ Իր բացման խոսքում նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել միջոցառման նպատակը։
«Հայաստանում բիզնեսի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը ֆինանասական միջոցների հասանելիությունն է։ Մենք ունենք նորմալ աշխատող բանկային համակարգ, բայց չունենք բիզնեսը ֆինանսավորող մյուս բոլոր շերտերը, և Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները։ Այս համաժողովը շատ կարևոր է մեզ համար, և մենք անպայման ցանկանում ենք տեսնել արդյունքներն ու մասնակցել դրանց կերտմանը»,- ասել է Քերոբյանը։