Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 14.8%-ով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Նա ընդգծել է, որ տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%: Ըստ Թունյանի, երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:
Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով: