ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես քննարկվել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդրի լրջությունն էլ ավելի կմեծանա։
Հիշեցնենք, որ Լարսի անցակետում հայկական և ռուսական բեռանատարների կուտակումների հետ կապված խնդիրն առաջացավ հոկտեմբերից, երբ Ռուսաստանում Ղրիմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացավ բեռնատարների ստուգման ռեժիմը: Նշենք, որ ամեն օր հերթերում կանգնած հայկական բեռնատարների մեծանում է: