Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում մեծ ոգևորությամբ են սպասում Սև ուրբաթին: Armenia Today-ը եղել է Երևանի մոլերում և քաղաքացիներից հետաքրքվել, թե սպասո՞ւմ են «Սև ուրբաթին» գնումներ կատարելու համար և արդյո՞ք հավատում են հայտարարված սևուրբաթյան զեղչերին։
«Իրականում ասում են մեծ զեղչեր են լինում, բայց այդքան զեղչեր չկան, իրականում, որի վրա էլ կա, հին ապրանքներ են»,- նշեց հարցված քաղաքացիներից մեկը։
Իսկ մեկ այլ քաղաքացի դժգոհեց․
«Ոնց նայում եմ շատ քիչ են զեղչերը, մի 10 տոկոս, չէի էլ ուզում գալ, ուղղակի ազատ օրս սա է։ 10 տոկոս զեղչում են այն ապարնքները, որոնք միշտ վաճառվում են, իսկ այն ապրանքները, որոնք չեն վաճառվում, դրանք են 50 տոոկս զեղչում։ 50 տոկոսն էլ նենց տեղ է դրված, որ դժվար է գտնել։ Ոչ մի 50 տոկոսանոց ապրանք չկա, որ արդարացնի, ես հաստատ չէի առնի դրանք»։
Կային նաև մարդիկ, ովքեր «սև ուրբաթը» մարքեթինգային լավ միջոց են համարում․
«Դե զեղչը մարքեթինգի շատ լավ կողմ է, հավատա-չհավատալն ուրիշ է, ինքս լինելով մարքեթինգի մեջ, գիտեմ, որ այդ ամենը հաճախորդ ներգրավելու միջոց է»։ Իսկ ահա ոմանք էլ գոնումներ կատարել էին, բայց ոչ զեղչով․ «Գնում կատարել ենք, բայց զեղչված չէին, որտեղից առևտուր արեցինք, զեղչված չէին, կոնկրետ մեր ուզածները զեղչված չէին, բայց կային ապրանքներ, որոնք զեղչված էին»։
Նշենք, որ «Սև ուրբաթը» ամբողջ աշխարհում նշվում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը՝ այդպիսով նաև ազդարարեով ամանորյա տոնախմբությունների սկիզբը։
Մանրամասները՝ տեսանյութում։