Կառավարությունն ընդհանուր շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամի աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում։
Ինչպես նիստի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ ներկայումս ՏՏ ոլորտի շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում։ Բացի այդ՝ դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքնում ստացված եկամուտները նվազել են։
Նախարան ասաց, որ դեմ են եղել պարզապես սուբսիդիա տրամադրելուն։ Սահմանված աջակցությունը կտրամադրվի ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։
Նախագծի նպատակը, ըստ նախարարի, ոլորտի կազմակերպություններին իրենց բիզնես մոդելի կարգավորման, ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմագրավելու հնարավորություն տալն է։ Այն նաև հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերն ու աշխատավարձերի չափը։
Ինչպես իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս ունի, որ ոլորտը երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով նոր միջազգային ու տնտեսական կոնյուկտուրային։