Մարդիկ կրակը չեն ընկել, որ տանը թանկ նկար ունեն: ԱԺ նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ իր խոսքն ուղղելով նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին:
Համընդհանուր հայտարարագրման նեդրման նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Գուրգեն Արսենյանը բանավիճեցին: Բանավեճը, սակայն, ծավալվեց ոչ թե բուն նախագծի, այլ Բ. Թունյանի բերած հիմնավորումների շուրջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականին կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի համապատասխան փաթեթն ընդունվել է նոյեմբերի 17-ի կառավարության նիստում։