Ֆինլանդիայի իշխանությունները «Արևելյան գործընկերության» երկրներին օգնություն է տրամադրելու Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (Eastern Europe Energy Efficiency and Environment Partnership, E5P) միջոցով, որը 2010 թվականից զբաղվում է էներգետիկ անվտանգության տեղական նախագծերի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ֆինլանդիան հիմնադրամի շրջանակներում 400 հազար եվրոյի չափով ֆինանսավորում կտրամադրի Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային։