Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կրկնապատկվել է։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Ըստ ԿԲ տվյալների՝ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում արտերկրից Հայաստան է փոխանցվել 4,1 մլրդ դոլար, մինչդեռ 2021 թվականին դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 2,1 մլրդ դոլար։
Նշվում է, որ Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից առևտրային բանկերի միջոցով ստացված դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի հոկտեմբերին կազմել է 618,1 մլն դոլար, սեպտեմբերին՝ 551,6 մլն դոլար։
Միաժամանակ, հոկտեմբերին կատարված փոխանցումների ընդհանուր ծավալից ամենաշատ փոխանցումները կատարվել են Ռուսաստանից՝ մոտ 483 մլն դոլար (սեպտեմբերին՝ 416,1 մլն դոլար), իսկ ԱՄՆ-ից՝ 58,4 մլն դոլար (սեպտեմբերին՝ 58,8 մլն դոլար)։