Դեկտեմբերի 25-ին հայաստանյան բանկերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 393, առավելագույնը՝ 396 դրամով, վաճառում՝ նվազագույնը 401.50 դրամով, առավելագույնը՝ 405 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։ Եվրոն գնում են նվազագույնը 404 դրամով, առավելագույնը՝ 415 դրամով։
Եվրոն նվազագույնը վաճառվում է 426 դրամով, առավելագույնը՝ 435 դրամով։ Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 4.74 դրամով, առավելագույնը՝ 5.60 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնը 5.78 դրամ է, առավելագույնը՝ 6.10 դրամ։