Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կրկնապատկվել է, հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը «Եվրասիական փորձագիտական ակումբի» ամենամյա նիստի շրջանակում։ «Ընդ որում, ոչ միայն ավելացել է բելառուսական արտադրանքի արտահանումը Հայաստան, այլև հայկական արտադրանքի արտահանումը Բելառուս։ Այդ գործընթացը փոխադարձ է, ուստի ես կարծում եմ, որ այս առումով մեր կապերը զարգանում են դրական դինամիկայով», – ընդգծել է նա։
Կոնյուկի խոսքով՝ հայ-բելառուսական հարաբերություններում կան որոշակի քաղաքական պահեր, բայց ընդհանուր առմամբ դրանք դրական են զարգանում։ «Որպես դիվանագետի իմ գլխավոր խնդիրը ներկայումս տնտեսական հարաբերությունների զարգացումն է, դրանց զարգացման միտումը շատ լուրջ է և արժանի է ուշադրության», – նշել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը վերջին տարիներին զարգանում է զգալի տեմպերով, հատկապես տնտեսական ոլորտում։ «Խնդիրները միշտ կան մի կողմից և մյուս կողմից, բայց ընդհանուր առմամբ երկրների միջև նորմալ հարաբերություններ կան, մենք այլ ելք չունենք», – նշել է նա։