Ամանորյա սեղանի համար նախատեսված մթերային զամբյուղի արժեքը մեկ ամսում ավելացել է գրեթե 40% – ով։ Armenia Today-ը գնաճի դիտարկման համար գնումներ է կատարել Երևանի կենտրոնական շուկայից։
Armenia Today-ը նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 24-ին այցելել է «ԳՈՒՄ» մթերային շուկա՝ նոր տարվա համար մթերք գնելու և ամսական կտրվածքով՝ նույն զամբյուղի գների տատանումները հասկանալու համար։
Armenia Today-ի նկարահանող խմբի մթերային զամբյուղում ներառվել են միս և մսամթերք, մրգեր, բանջարեղեն և կանաչի, շոկոլադե կոնֆետներ, աղանդերի համար նախատեսված տարբեր չրեր և ընկույզի տեսակներ և գինի։
Գնման արդյունքը ցույց տվեց, որ Armenia Today-ի համեստ մթերային զամբյուղը նոյեմբերի վերջին արժեցել է մոտ 75 հազար դրամ։ Նույն զամբյուղը դեկտեմբերի վերջին արժեր գրեթե 105 հազար դրամ, մեկ ամսում գներն աճել են ավելի քան 40 տոկոսով։
Armenia Today-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս միշտ համեմատել գները, հնարավորության դեպքում փորձել նախապես գնել, որպեսզի ավել չվճարեք։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք Armenia Today-ի «Յոթ կանոն «Սև ուրբաթին» անվտանգ գնումներ կատարելու համար» նյութը։