2022թ․ դեկտեմբերին, օպերատիվ տվյալներով, Հայաստան է այցելել մոտ 130 հզ զբոսաշրջիկ, մոտ 20 հազարով գերազանցելով 2019թ․-ի ռեկորդային ցուցանիշը։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ամբողջ 2022թ․ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 1.67 մլն մարդ, 2019-ի 1.89 մլն մարդու համեմատ»,-հայտնել է նախարարը։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ 2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:
«Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն): Նախնական տվյալներով՝ 2022 թվականին ունեցել ենք 1,67 մլն զբոսաշրջիկ»,-նշվում է հաղորդագրության մեջ։