Հայաստանը մտել է այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիները 2022 թվականին ամենամեծ եկամուտն են ապահովել Վրաստանի զբոսաշրջության ոլորտին, հայտնում է Business Formula-ն։
«Հայ զբոսաշրջիկները 2022 թվականին Վրաստանում ծախսել են 156,1 միլիոն դոլար»,- հրապարակումը մեջբերում է Ազգային բանկի զեկույցը։
2022 թվականին ռուսաստանցի ճանապարհորդները Վրաստանում ծախսել են 891 միլիոն դոլար, իսկ ծախսերի ծավալով երկրորդ տեղում են Թուրքիայի քաղաքացիները (399,4 միլիոն դոլար): Երրորդ տեղում 333 մլն դոլարով ԵՄ քաղաքացիներն են։ Հնգյակը եզրափակել են Ուկրաինայի (282,3 մլն դոլար) և Իսրայելի (270,5 մլն դոլար) քաղաքացիները։
Զեկույցի համաձայն՝ վեցերորդ տեղում են Բելառուսի քաղաքացիները (244,2 մլն դոլար), որին հաջորդում են Սաուդյան Արաբիայի այցելուները (159,8 մլն դոլար), իսկ ութերորդում՝ Հայաստանի քաղաքացիները (156,1 մլն դոլար):
Ընդհանուր առմամբ՝ Վրաստանի եկամուտն օտարերկրյա զբոսաշրջիկներից 2022 թվականին կազմել է ավելի քան 3,517 միլիարդ դոլար։