Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Նշենք, որ առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիպդենային գործարան»-ն է՝143 933 308 դրամ հարկային մուտքով, երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 52 275 253 դրամ մուտքով, երրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն՝ 45 036 635 դրամ մուտքով, չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տոբակ»-ը՝ 27 436 184 դրամ մուտքով և հինգերորդ տեղում՝ «Ագարակի պղնձամոլիպդենային կոմբինատ»-ը՝ 19 588 908 դրամ մուտքով:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։