Նախորդ տարվա տրանսֆերտների զուտ ներհոսքը ռեկորդային է եղել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշել է, որ ՀՀ փոխանցված տրանսֆերտները կազմել են 2,5 մլրդ դոլար: Նշված ցուցանիշի մեջ մեծ մասնաբաժին են կազմում առաջինը ՌԴ-ից, երկրորդը՝ ԱՄՆ-ից, ինչպես նաև մի շարք այլ երկրներից փոխանցված տրանսֆերտները:
«Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքի 71 տոկոսը ՌԴ-ից է»,-նշել է նա:
ԿԲ նախագահը հայտնել է նաև, որ 2022 թվականին հայկական բանկերում օտարերկրացիների ավանդների ռեկորդային աճ է գրանցվել:
«Հայաստանի բանկերում ավանդների աճը 2022 թվականի ընթացքում ավելացել է 43 տոկոսով: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիների ավանդները աճել են 29 տոկոսով, օտարերկրյա քաղաքացիների ավանդները՝ 96,3 տոկոսով: Ռեզիդենտների ավանդների ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,37 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտներինը՝ 1,287 մլրդ դրամ»,-ասել է Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: