2022 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի աճ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
Այսպես, 2022 թվականի ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ Համեմատության համար նշվում է, որ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22,7 մլրդ դրամ։
Ի դեպ, 2015-2022թթ. ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։