14.2 տոկոս տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասն արձանագրվել ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները։ Այս ամսին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«2022-ի միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են մոտ 3,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվանից 4.2 անգամ ավել։ Դարմական այս փոխանցումներն համարժեք են տարեկան ՀՆԱ-ի առնվազն 20 տոկոսին»,-նշեց պատգամավորը։
ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն, ըստ Ավետիսյանի, աճել է շուրջ 80 տոկոսով, սակայն Հայաստանը ՌԴ է արտահանել ոչ թե սեփական արտադրանքը, այլ այլ երկրներից ներմուծվածը։ «Հարևան Վրաստանը չլինելով ԵԱՏՄ անդամ նույն այս գործոնի ազդեցությամբ 2022 թվականին համադրելի երկնիշ աճ է արձանագրել։ 2018-2021 ներդրումների իրական աճը տարեկան կազմել է 3.5 տոկոս։ Աճող անվտանգային սպառնալիքների պատճառով էապես վտանգված է իրական ներդրումների ներգրավումը»,-նշեց նա։
Ըստ տնտեսագետ պատգամավորի՝ խոստացված թռիչքաձև աճի փոխարեն ՀՆԱ-ի աճն այս ընթացքում կազմել է ընդամենը 2.8 տոկոս, իսկ պետպարտքի աճը տարեկան 10 տոկոսից ավելի է։ «Ի դեպ արտաքին պարտաքի մի մասը չեն ծառայեցնում իր իրական նպատակաին, սակայն նաև այդ միջոցների համար պետական բյուջեն մսխվում է, վճարում ենք տասնյակ միլիոն դոլարներ տոսկոսներ։ Կովիդ-19 համավարակի դեմ պայքարի ձախողման ժամանակ 2020-ին մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանի տնտեսական անկումը շուրջ 2.5 անգամ գերազանցեց տարածաշրջանային միջին ցուցանիշը, իսկ 2021-ին միայն Հայաստանը չվերականգնեց իր տնտեսական նախորդ ցուցանիշները։ Այս ընթացքում նվազագույն աշխատավարձ, սոցիալական նպաստներ չեն ավելացվել, կենսաթոշեկներն էլ նվազագույն զամբյուղի չափի համեմատ պակաս է ավելացել»,-հայտարարեց նա։
.