2023 թվականի հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից։
Նշվում է, որ 2022 թվականի հունվարին զբոսաշրջիկների թիվը կազմել է 94 339 մարդ, իսկ 2021 թվականին՝ 23 345։
Փոխվել է նաև զբոսաշրջիկների գենդերային կազմը։ 2023 թվականին ավելացել է արական սեռի այցելուների տոկոսը (60%)։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 48% – ը 36-62 տարեկան մարդիկ են, 25% – ը՝ 25-36 տարեկան երիտասարդներ, 22% – ը՝ 17-28 տարեկան այցելուներ։ Հայաստան ժամանող քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է 64 տարեկանից բարձր։
2022 թվականի արդյունքներով Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը՝ 816 հազար զբոսաշրջիկ։