Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է ռուս-հայկական նոր գործարար խորհուրդը, հայտնում է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի կայքը:
Փետրվարի 8-ին Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր նիստում կայացել է Տատյանա Բակալչուկի թեկնածության քվեարկությունը: Նրան միաձայն ընտրել են խորհրդի նախագահ։
Բակալչուկը նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ակտիվ է ընթանում, և գործարար խորհրդին գործունեության լայն դաշտ է սպասվում։ «Այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև բարեկամությունն ու համագործակցությունը», – ասել է նա։